Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանի կալանավորման հարցի քննությունը տեղի կունենա այսօր՝ 11:30-ին

0

Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանի կալանավորման հարցի քննարկումը տեղի է ունենալու այսօր՝ օգոստոսի 18–ին,  ժամը՝ 11:30-ին:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Յոլյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին, Գորիսի փոխհամայնքապետեր Մենուա Հովսեփյանը եւ Իրինա Յոլյանը ձերբակալվել էին։ Որոշում է կայացվել Իրինա Յոլյանին, համայնքապետարանի 2 աշխատակիցներին ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Մենուա Հովսեփյանին՝ ՀՀ ՔՕ 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար մեղադրյալներ ներգրավել։

Leave A Reply

Your email address will not be published.