Թուրքիայում ջրհեղեղի հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել

0

Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղների հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել։

«Ես ցավակցություն եմ հայտնում Կաստամոնուի, Սինոփի և Բարտինի Նահանգներում ջրհեղեղների հետևանքով մեր 17 քաղաքացիների մահվան կապակցությամբ», – Twitter-ի իր էջում գրել է Թուրքիայի նախագահը:

Ավելի վաղ հանրապետության իշխանությունները հայտնել էին երկրի հյուսիսում տարերային աղետների հետևանքով 11 զոհերի մասին:

Տարածաշրջանում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, որոնցում, Էրդողանի խոսքով, ներգրավված է ավելի քան 4,6 հազար մարդ և ավելի քան 1000 միավոր տեխնիկա:

Օգոստոսի 11-ին ուժեղ տեղատարափ անձրևները հեղեղումների պատճառ են դարձել երկրի հյուսիսարևելյան մի շարք նահանգներում, Բարտինում, Սինոփում, Կաստամոնում: Քաղաքների փողոցներում ցեխային հոսանքներ են գոյացել։ Վնաս է հասցվել շենքերին, ավտոմեքենաներին և ենթակառուցվածքներին։ 

Leave A Reply

Your email address will not be published.