Տոկիո-2020. «Ռեալի» ֆուտբոլիստը ծանր վնասվածք է ստացել (ֆոտո)

0

Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Դանի Սեբալյոսը վնասվածք է ստացել Եգիպտոսի թիմի դեմ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի առաջին տուրի խաղում (0:0):

Առաջին խաղակեսի վերջնամասում Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստը մրցակցի հետ պայքարում վնասել է սրունքթաթային հոդը: Մոտ 3 րոպե բուժօգնություն ստանալուց հետո նա լքել է խաղադաշտը:

VAR համակարգով կրկնապատկերը դիտելուց հետո հանդիպման գլխավոր մրցավարը դեղին քարտ է ցույց տվել Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Տահերին:

Հիշեցնենք, որ C խմբի մյուս խաղում կմրցեն Արգենտինայի և Ավստրալիայի հավաքականները:

Leave A Reply

Your email address will not be published.