Եվս երկու ադրբեջանցի է Ղարաբաղում պայթել ականի վրա

0

Ադրբեջանցի երկու շինարար պայթել է հակահետեւակային ականի վրա Լեռնային Ղարաբաղի Խոջալուի շրջանում, որն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, հողային աշխատանքներ կատարելիս։ Այս մասին տեղեկացնում է «Sputnik Азербайджан»-ը՝ հղում կատարելով տեղի դատախազությանը։

Գերատեսչության տվյալներով՝ միջադեպը կատարվել է հուլիսի 21-ի ցերեկը։ Շինարարները ստացել են միջին ծանրության վնասվածքներ եւ անմիջապես հոսպիտալացվել են։ Տեղի իշխանություններն արդեն նախաձեռնել են հետաքննություն կատարվածի փաստով։ Հայկական իշխանությունների կամ զինծառայողների դեմ քրեական գործի հարուցման մասին առայժմ չի տեղեկացվում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տարբեր գործակալությունների եւ հեռուստաալիքների ներկայացուցիչներից կազմված ադրբեջանական նկարահանող խումբը Ղարաբաղում պայթել էր հակատանկային ականի վրա Սուսուզլուղ գյուղի մոտ սյուժե պատրաստելու ժամանակ։ Զոհվել էր երկու մարդ՝ ԱզTV ալիքի օպերատոր Սիրաջ Աբիշովը եւ ԱզերԹԱՋ տեղեկատվական գործակալության աշխատակից Մագերամ Իբրահիմովը (Ալիօղլու)։ Մի քանի մարդ ծանր վնասվածքներ էր ստացել։ 

Leave A Reply

Your email address will not be published.