Մենք ոչ կարող ենք բանակին հրաման տալ, ոչ էլ կարող ենք բանակցել այս իշխանության փոխարեն. Իշխան Սաղաթելայն

0

Արդեն մի քանի օր է, ինչ հայ-ադրբեջաբական սահմանային իրավիճակը կրկին լարված է։ Հուլիսի 14-ին Երասխի հատվածում ունեցանք զոհ, իսկ Սև լճի հատվածում կորած 2 զինծառայողներին 6-րդ օրն է ինչ փնտրում են։ Երեկ էլ Երասխի հատվածում վիրավորում ստացավ համայնքապետը։ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը Vesti.am զրույցում հիշեցրեց, որ այս իրավիճակի մասին իրենք դեռ նոյեմբերի 9-ին էին զգուշացնում: «Այս իրավիճակը կարելի էր փոխել հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններով: Մենք վաղուց ենք ասել ու հիմա էլ ասում ենք, որ այս իշխանության օր ավելի պաշտոնավարելը չարիք է մեզ համար»,-ասաց Սաղաթելանն ու հավելեց. «Բնականաբար անհանգստացած ենք, դաշինքի ներսում քննարկումներ են ընթանում, սակայն մենք ոչ կարող ենք բանակին հրաման տալ, ոչ էլ կարող ենք բանակցել այս իշխանության փոխարեն: Հիմա գնադակը իշխանության դաշտում է»: Իշխան Սաղաթելյանը վերահաստատեց՝ իրենց պայքարը դեռ չի ավատվել, պայքարելու են  հնարավոր բոլոր միջոցներով և գնալու են միչև վերջ: «Ինչպես նախորդ պատերազմներում այնպես էլ հիմա, դաշնակացականները պատրաստ են զենք վերցնել, գնալ սահման ու լծվել հայրենիքը պաշտպանելու սուրբ գործին»,- հավելեց Սաղաթելյանը:

Leave A Reply

Your email address will not be published.