Մենք կկորցնենք մեր հայրենիքը եթե ոչինչ չփոխենք. Հայկ Մարտիրոսյան
«Երասխի դեպքերն առանձին դրվագ չեն: Դրանք ադրբեջանական հստակ ծրագրի մաս են` վերցնելու Սյունիքը:Պուտին-Ալիև առաջիկա հանդիպումը դրա կարևոր բաղադրիչն է: Հայկական շփման գծի մշտական լարված մնալն էլ դրա ծրագրված քայլերից մեկն է:Այս ռեժիմը ոչինչ չի անելու դա թույլ չտալու համար: Հակառակը` ամեն ինչ անում և անելու է, որ դա տեղի ունենա:Ու քանի որ մենք սա էլ ենք հանդուրժում ու դավաճանների տականքակույտին նոր լեգիտիմություն վերագրում` դա անպայմանորեն տեղի կունենա: Հետո կտանք Երևանը: Եվ նրանք, որ իրենց անուղեղությամբ նպաստում են դրան` արժանի են դրան, արժանի են, որ իրենց հետ թշնամին անի այն` ինչ անպայմանորեն անելու է:Բայց արժանի՞ ենք արդյոք դրան մենք` մնացած բոլորս, որ խելք ունենք, սիրում ենք մեր հայրենիքն ու ատում դավաճաններին:Ոչ:Բայց մենք էլ զոհ ենք գնալու աղբային ամբոխի խմբակի կամքին ու որոշմանը, որովհետև մենք մեր հերթին հանդուրժում ենք անուղեղների խմբակին և դավաճանների ոհմակին:
Եվ մենք կկորցնենք մեր հայրենիքը եթե ոչինչ չփոխենք»:
Հայկ Մարտիրոսյանի ՖԲ էջից