Երասխի համայնքապետին այս պահին վիրահատում են

0

Ինչպես հայտնել էինք՝ Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում հնչած կրակոցների ընթացքում հրազենից վնասվածք էր ստացել։

Համայնքապետը գտնվում է «Աստղիկ» ԲԿ-ում։ Vesti.am-ի տեղեկություններով՝  այս պահին    Օղիկյանին վիրահատում են։

Համայնքապետը  կրակոցների հետևանքով՝  փափուկ հյուսվածքների  բեկորային վնասվածք է ստացել։ Ձեռքի վիճակը կայուն է։

Հիշեցնենք՝ հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:

ՀՀ զինված ուժերը հայտարարում է, որ շփման գծի որևէ փոփոխություն թույլ չի տալու։

Leave A Reply

Your email address will not be published.