Իլհամ Ալիևը կայցելի Ռուսաստան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կայցելի Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին ՌԻԱ-Նովոստիին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակ է: Ադրբեջանը շարունակում է բախումներ հրահրել: