Գիտնականները նշեն են դեղամիջոցները, որոնք պաշտպանում են կորոնավիրուսից մահից

0

«Վատ» խոլեստերինը իջեցնելու համար ստատիններ ընդունող հիվանդների մոտ 41 տոկոսով նվազում է COVID-19-ից մահվան հավանականությունը: Նման եզրակացության են եկել Կալիֆոռնիայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները:

MedicalXpress-ի հաղորդմամբ՝ հետազոտողները 2020 թվականի հունվարից սեպտեմբեր ամիսներին վերլուծել են ԱՄՆ-ում COVID-19-ով հոսպիտալացված ավելի քան 10.000 հիվանդների տվյալները: Պարզվել է, որ ստատիններն ամենաօգտակարն են այն հիվանդների համար, որոնք չեն կարող ընդունել դրանք սրտանոթային հիվանդությունների, արյան բարձր ճնշման պատճառով: Ուսումնասիրությունը պարզել է, որ հիպերտոնիայի համար ստատինների կամ դեղամիջոցների օգտագործումը կապված է սրտանոթային հիվանդություն կամ հիպերտոնիկ հիվանդություն ունեցող հիվանդների շրջանում COVID-19-ից մահվան ռիսկի 32 տոկոսով նվազեցման հետ:

Վերլուծության համար գիտնականները կիրառել են հիվանդների տվյալների վիճակագրական համեմատության մեթոդը՝ համեմատելով ստատիններ կամ հակահիպերտոնիկ դեղամիջոցներ ընդունած հիվանդների տվյալները այն հիվանդների տվյալների հետ, որոնք չեն ընդունել դրանք: Հաշվի են առնվել այնպիսի գործոններ, ինչպիսիք են հոսպիտալացման ամիսը, տարիքը, ռասան, էթնիկ պատկանելությունը, սեռը եւ նախկին հիվանդությունների պատմութունը:  

Ըստ գիտնականների՝ նրանք չեն կարող վստահորել ասել, որ ստատինի օգտագործման եւ COVID-19 վարակի ծանրության նվազեցման միջեւ հայտնաբերված կապը պայմանավորված է հենց ստատիններով: Այնուամենայնիվ, ուսումնասիրության արդյունքները տրամադրում են լրացուցիչ ապացույցներ այն մասին, որ այդ դեղամիջոցները կարող են նվազեցնել COVID-19-ից մահացության բարձր ռիսկը:

Leave A Reply

Your email address will not be published.