Դի Մարիան դաջվածք է արել Ամերիկայի գավաթը նվաճելու առթիվ (ֆոտո)

0

Արգենտինայի հավաքականի եւ ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան Ամերիկայի գավաթը նվաճելու կապակցությամբ դաջվածք է արել ոտքին։

«Եկավ օրը, երբ ես կարող եմ անել ամենացանկալի տիտղոսներից մեկի դաջվածքը։ Ամենաշատը այս գավաթն էի ցանկանում ունենալ մաշկին ամբողջ կյանքում։ Վամոս, Արգենտինա»,- գրել է Դի Մարիան Ինստագրամում։

Հիշեցնենք, որ Ռիոյի «Մարականա» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչում Արգենտինայի հավաքականը բրազիլացիներին հաղթել է 1։0 հաշվով Դի Մարիայի գոլի շնորհիվ։

Արգենտինայի հավաքականը 15-րդ անգամ նվաճեց Ամերիկայի գավաթը՝ 1993 թվականից հետո առաջին անգամ։

Leave A Reply

Your email address will not be published.