Սերխիո Ռամոս․ Նեյմարը համոզեց ինձ տեղափոխվել ՊՍԺ

0

Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացող եւ ավագ Սերխիո Ռամոսը պատմել է, թե ինչն է որոշիչ եղել ՊՍԺ-ի օգտին ընտրություն կատարելուց։

«Արդեն վեց կամ յոթ տարի մտերիմ եմ Նեյմարի հետ։ Թեեւ ես ներկայացնում էի «Ռեալը», իսկ ընքը՝ «Բարսելոնան», բայց մենք միշտ ունեցել ենք ընկերական հարաբարերություններ։ Ես ընկերություն եմ անում նաեւ Դի Մարիայի եւ Նավասի հետ։ Նրանց հետ միասին խաղացել ենք «Ռեալում»։

Նեյմարը համոզեց ինձ տեղափոխվել ՊՍԺ։ Նոր ակումբի հետ պայմանագիր կնքելուց առաջ միշտ օգտակար է քննարկել մի քանի ֆուտբոլիստների հետ։ Նրանցից յուրաքանչյուրը յուրովի համոզեց ինձ»,- Ռամոսի խոսքը մեջբերում է AS-ը։

16 տարի Արքայական ակումբում հանդես գալուց հետո 35-ամյա Ռամոսը ՊՍԺ-ի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր։

Leave A Reply

Your email address will not be published.