Ես ընտրեցի երգն ու չեմ զղջում դրա համար․ Անուշ Ավակյան․ (տեսանյութ և լուսանկարներ)
Երգ ու երաժշտություն․ ահա թե ինչ նախընտրեց Անուշ Ավակյանը, երբ ստիպված էր ընտրություն կատարել երգի և անձնական կյանքի միջև։
Երգչուհին չի զղջում իր ընտրության համար, ասում է՝ միայն զղջում եմ, որ թույլ եմ տվել հասնել այն կետին, որ ինձ կանգնեցրել են ընտրության առաջ։
Անուշն այսօր ապրում է երգով և իր հանդիսատեսին պարբերաբար ներկայանում է պրեմիերաներով։
Անկախության տոնի առթիվ նա ներկայացրեց իր «Հայաստան» երգն ու տեսահոլովակը։
Ժովովրդական, հին ու սիրված երգերի նորովի մատուցում, ինչպես նաև հատուկ գրվածերգերը երգչուհին հանդիսատեսին ներկայացրել է տեսահոլովակների տեսքով։ Ամեն բան նույն սահուն շարունակական ընթացքը կունենար, եթե չսկսվեր համաճարակն ու պատերազմը։
«Պատերազմի ժամանակ եկավ մի պահ, երբ հասկացա որ կորցնում եմ ինքս ինձ, թուլանում եմ, և հենց այդ պահին էլ հասկացա, որ մենք թուլանալու իրավունք չունենք։ Մենք դեռ պիտի հնչեցնենք հայի անունն ու դեռ պիտի հաղթանակներ տոնենք։ Մեր ազգն իր գենի մեջ ուժեղություն ունի։ Այո՛, մենք տառապանք շատ ենք տեսել, բայց միշտ ոտքի ենք կանգնել, ու հաղթահարել ամեն ինչ»,-ասաց Անուշը։

Անուշն իր հաջողությունների գաղտնիքը նաև համարում է «Global Arts» պրոդյուսերական ընկերության հետ համագործակցությունը։
«Ես մածագույն հաճույք եմ ստանում պրոդյուսերական իմ թիմի հետ աշխատելիս։ Կարպիս Թիթիզյանը երկար տարիների հաջողված փորձ ունի, և գիտի՝ երբ ինչ է պետք ներկայացնել, որպեսզի ամեն ինչ լավ լինի։ Պրոդյուսերական ընկերության հետ համագործակցությունից հետո, ես ազատված եմ հոգսերից և մտածում եմ միայն երգելու մասին»,-ասաց երգչուհին։
Անդրադառնալով Հայաստանում տիրող ներկայիս տրամադրությանը՝ Անուշը շեշտեց․
«Դժվար է, բայց պիտի շարունակենք ապրել, աշխատել ու շենացել մեր հայրենիքը։
Շնորհակալ եմ մեր զինվորներին իրենց կյանքի գնով մեր սահմանները պահելու համար, շնորհակալ եմ նրանց ծնողներին, խոնարհվում եմ բոլորի առաջ։ Փառք մեր հերոսներին,խաղաղություն հայոց աշխարհին»։
Բոլորովին վերջերս 30 ամյանը բոլորած երգչուհին խոստովանում՝ մի տեսակ սկսել եմ ավելի հասուն մտածել, ճիշտ էին ասում ՝ 30–ից հետո ամեն բան այլ աչքերով ես նայում։