«Ногу свело!» խմբի առաջնորդը չեղարկված համերգի պատճառով հաղորդում է ներկայացրել Դիմա Բիլանի դեմ
Դիմա Բիլանի եւ «Ногу свело!» խմբի առաջնորդ Մաքս Պոկրովսկու միջեւ կոնֆլիկտը թափ է հավաքում։ Երաժիշտը նախ երգչին խիստ քննադատել է՝ նշելով, թե իբրեւ նրա կողմից անվտանգության միջոցառումներին չհետեւելու պատճառով չեղարկվել է խմբի համերգը, իսկ այժմ պատրաստ է հարաբերությունները պարզել ոստիկանությունում։
Պոկրովսկին հաղորդում է ներկայացրել Մոսկվայի մարզի Ռուզսկի շրջանի ոստիկանություն՝ հայտարարելով, որ իր հասցեին հեռախոսով սպառնալիքներ ու վիրավորանքներ են հնչել։ Ռոք երաժիշտը կարծում է, որ սպառնալիքների հեղինակը հենց Դիմա Բիլանն է։ Գործով արդեն իսկ ստուգում է կատարվում։
Ի դեպ, համարը, որին Պոկրովսկին հետ է զանգում WhatsApp-ով, գրանցված է Կանդայում, եւ առայժմ այս գործին Բիլանի առնչության վերաբերյալ որեւէ փաստ չկա։
Ի դեպ, ավելի վաղ Դիմա Բիլանն Ինստագրամյան էջում կոնֆլիկտի թեմայով պաշտոնական հայտարարություն է արել՝ նշելով, որ առնչություն չունի խմբի համերգների չեղարկմանն ու մտադիր չէ շարունակել կոնֆլիկտը։ Երգչի պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայան կարծում է, որ «Ногу свело!» խմբի առաջնորդն այդ կերպ պարզապես ցանկանում է հերթական անգամ հիշեցնել իր մասին՝ գովազդվելով Բիլանի անունի միջոցով։