Լենա Նազարյանը տացե՞լ է դատական ծանուցագիր

0

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հայցն ընդեմ  ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի։ Այս մասին Vesti.am- ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։ Թովմասյանը պահանջում է վիրավորանք համարվող արտահայտության համար հրապարակայնորեն ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել։  Գործը մակագրվել է դատավոր Սերգեյ Մակարյանին։

Թագուհի Թովմասյանի օգնականը Vesti.am-ին ասաց, որ չի կարող տրամադրել պաշտպանի հեռախոսահամարը կամ ասել, թե ով է նա, քանի որ այդ անձանվորությունը հիմա քաղաքում չէ։ Աժ փոխնախագահ Լենա Նազարյանն էլ ասաց, որ դեռ դատական ծաուցագիրը չի ստացել։

Leave A Reply

Your email address will not be published.