Արտավազդ Բագրատիչը շարունակում է աշխատել
Համացանցում տեղեկություններ են տարծվել, որ հայտնի վիրաբույժ, ՀՀ նախկին գլխավոր միկրովիրաբույժ Արտավաազդ Սահակյանին ստիպել են աշխատանքից ազատման դիմում գրել։ Տեղեկությունը ճշտելու համար Vesti.am-ը կապ հաստատեց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանի հետ, ով ասաց, որ ապատեղեկատվություն է տարածվում․ »Այն մասնաշենքը, որում աշխատում էր Արտավազդ Բագրատիչը հիմա վերանորգման փուլում է և բժիշկը ժամանակավորապես աշխատանքը կշարունակի այլ մասնաշենքում։ Աշխատանքից ազատման դիմում չի ներկայացրել և չի էլ պատրաստվում»,- ասաց Դանիելյանը։
Արտավազդ Սահակյանին անվանում եմ մարմնի ճարտարապետ։ Նա բազում կյանքեր է փրկել Սպիտակի երկրաշարժի ժամանակ։ Արցախյան 1-ին և 2-րդ պատերազմներում և Ապրիլյան պատերազմում ևս «սպիտակ բանակի» առաջամարտիկներից է եղել։
Պարգաևատրվել է
- · «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքաշանով· Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ· Մխիթար Հերացու մեդալ· ԼՂՀ «Արիության համար» մեդալ,· ՀՀ վարչապետի հուշամեդալ,· Ֆրիտյոֆ Նանսենի մեդալ։· Բժշկական ծառայության պահեստի ավագ լեյտենանտ։· Բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ։· Տավուշի մարզի պատվավոր քաղաքացի։