Մինչև մահ ու գերեզման հանրապետական եմ մնալու․ համայնքապետը հրաժարական է տվել

0

«Ես հրաժարականի դիմում եմ գրել, բայց ինձ ոչ ոք չի ստիպել, ինձ  վրա ճնշումներ չեն եղել։ Ես էն տեսակի տղա եմ, որ ինձ վերևից ներքև  չեն կարող ստիպել, որ դիմում գրեմ»,-Vesti.am-ի հետ զրույցում ասաց Մարմարիկ համայնքի ղեկավար Արտակ Պետրոսյանը։ 

 Համայնքապետը նշեց, որ հրաժարակի պատճառը հոգնածությունն է։

«Ես անկուսակցական եմ եղել, հետո Հանրապետական եմ դարձել ու մինչև մահ ու գերեզման հանրապետական եմ մնալու։ Ես տանը 9 դրոշակ չունեմ, ամեն եկողի հետ հանեմ, նոր դրոշակ դնեմ, ես էդպիսի մարդ չեմ»,-ավելացրեց նա։

Vesti.am-ը տարածված լուրերի հետ կապված զրուցել է  նաև Մեղրաձորի խոշորացված համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի հետ։  Մարմարիկ, Հանքավան, Արտավազ  համայնքները մտնում են Մեղրաձորի կամի մեջ։

Հարությունյանը նշեց, որ ընտրություններից առաջ էլ հետո էլ  համայնքապետերի հանդեպ ճնշումներ չեն եղել։

Նշենք, որ «Հրապարակ» թերթը գրել է. «Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ընտրություններից հետո «խոդի» է տվել կգբ-շնիկի իր մեթոդները և մարզի ընդդիմադիր համայնքապետերին սպառնացել-վախեցրել է, թե իրենց վրա հարուցված գործեր կան, ուստի ինքնակամ թող դիմում գրեն-հեռանան։ Խոսքը ՀՀԿ-ական և անկուսակցական, բայց իշխանություններին չպաշտպանած համայնքապետերի մասին է՝ Մարմարիկի, Հանքավանի, Արտավազի և այլն։

Հիշեցնենք, որ Սահակյանը, ով մարզպետի պաշտոնում նշանակվեց ընտրություններից առաջ, 2001-2008 թթ. աշխատել է ԱԱԾ-ում, եղել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության օպերլիազոր, իսկ 2017 թվականին առաջադրվել է ՀՀԿ-ի ցուցակով՝ զբաղեցնելով 167-րդ հորիզոնականը»:

Leave A Reply

Your email address will not be published.