Առաջին կիսամյակի ընթացքում հարկային եկամուտների հավաքագրումը կազմել է ավելին քան 750 մլրդ դրամ․ Էդվարդ Հովհաննիսյան
«Առաջին կիսամյակի ընթացքում հարկային եկամուտների հավաքագրումը կազմել է ավելին քան 750 մլրդ դրամ, այն պայմաններում, երբ ծրագրային ցուցանիշը ծրագրված էր 683 մլրդ դրամ և մեզ հայտնի տեղեկությունների հիման վրա ճշտված ծրագրային ցուցանիշը կազմելու է մոտ 697․7 մլրդ դրամ և այս համեմատության մեջ կարող ենք աել, որ առաջին կիսամյակի համարմենք ունենք 52․5 մլրդ դրամի գերակատարում»,- այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։
Վերջինիս նշեց, որ սա այն պայմաններում է , երբ առաջին կիսամյակում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց համապատասխան հարկատեսակների մասով վերադարձվել են շուրջ 84 մլրդ դրամ։
« Իսկ, եթե համեմատենք վերադարձի գումարները նախորդ տարվա համեմատելի ժամանակաշրջանների հետ, ապա կարող ենք փաստել, որ 2020 թվականի ընթացքում, նույն ժամանակահատվածում վերադարձվել է 65 մլրդ դրամ, 2019 թվականին՝ 52 մլրդ դրամ, իսկ 2018թվականին՝ 49 մլրդ դրամ։ Այս տարբերության պայմաններում անգամ գերակատարման բացարձակ տարբերությունը կազմել է 52․5 մլրդ դրամ։ Պետք է նշեմ, որ հավաքագրված եկամուտների մեջ իր ազդեցությունն է ունեցել դրոշմանիշային վճարների գծով կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում հավելյալ հավաքագրված դրոշմանիշային վճարները, ծավալները, որը զուտ տարբերությամբ կազմում է 9․2 մլրդ դրամ, իսկ եթե չեզոքացնենք դրոշմանիշային վճարների ազդեցությունը և զուտ եկամուտները համեմատենք միմիանց հետ, ապա 2021 թվականի ընթացքում տարբերությունը կկազմի 54 մլրդ դրամ»,- ասաց Հովհաննիսյանը։