ԱԺ-ն հաստատեց ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
ԱԺ-ում քվեարկվեց կառավարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին ԱԺ որոշման նախագիծը։ Քվեարկությանը մասնակցեցին 78 պատգամավոր, որից կողմ քվեարկեցին 72-ը, դեմ՝ 4, ձեռնպահ՝ 2 պատգամավոր։