CNN. ԱՄՆ-ն Աֆղանստանում մոտ հազար զինվորականի կթողնի դիվանագետների եւ օդանավակայանների անվտանգությունն ապահովելու համար
ԱՄՆ-ն Աֆղանստանում մոտ հազար զինվորականի կթողնի դիվանագետների եւ օդանավակայանների անվտանգությունն ապահովելու համար, գրում է CNN-ը:
Ըստ աղբյուրների տեղեկությունների՝ ԱՄՆ-ն կարող է դուրս բերել իր զորքերը մի քանի օրվա ընթացքում:
Անցած շաբաթ Associated Press գործակալությունը հայտնել է, որ Վաշինգտոնն ամենայն հավանականությամբ Աֆղանստանում մոտ 650 զինվորականի կթողնի դիվանագետների եւ օդանավակայանների անվտանգությանն ապահովելու համար:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 14-ին հայտարարել է, որ որոշում է կայացրել ավարտել օպերացիան Աֆղանստանում: Զորքերի դուրսբերումը սկսվել էր մայիսին: