Ինչպիսի՞ ճակատագիր է կանխատեսում Վանեցյանը Խորհրդարանի համար

0

Նոր  ձևավորված Խորհրդարանը և ընտրությունները չլուծեցին մեր երկրում առաջացած խնդիրները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար  Արթուր Վանեցյանը։

 Հարցին՝  ինչպիսի՞ ճակատագիր է  տեսնում այս Խորհդրարանի համար  և արդյո՞ք արտահերթ խորհրդարանական ընտրություները լուծում են տալու ստեղծված խնդիրներին,Վանեցյանը պատասխանեց․

«Հասարակության մեջ շատ մեծ տրամադրվածություն կա արտագաղթելու  և հավանական է, որ նման մթնոլորտում Խորհրդարանը ունենա շատ կարճ կյանք։ Այն հայտարարությունները,  որը մենք ստանում ենք իշխանություններից, որևէ կերպ չեն փոխել իրեն գործելաոճը։ Սա պարզապես, նոր բառամթերքով  սպառնալիքների հերթական չափաբաժինն էր, որը տրվեց ժողովրդին։ Այս իշխանությունները 3 տարում ձախողել են բոլոր ոլորտներում, միայն ժողովրդին մոլորեցնելն է  նրանց հաջողվել։

Leave A Reply

Your email address will not be published.