«Ժողովուրդ». Քանի մարդ է մեկնել Հայաստանից և չի վերադարձել

0

«Այս տարվա հունվար-մայիս ամիսների արդյունքներով՝ Հայաստանից ինքնաթիռով մեկնել և չի վերադարձել 78 հազար 2 ուղևոր: «Ժողովուրդ» օրաթերթը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացավ, որ «Զվարթնոց» օդանավակայանից հունվար-մայիս ամիսներին մեկնել է 293 հազար 754, իսկ ժամանել 232 հազար 518 ուղևոր:

«Շիրակ» օդանավակայանից այս տարվա հինգ ամիսներին մեկնել է 30 հազար 975, վերադարձել`14 հազար 209 ուղևոր: Իհարկե, չվերադարձածների մի մասը հենց արտագաղթածներն են, բայց, մյուս կողմից էլ, հայտնի է, որ դեպի Ռուսաստան արտագաղթողները հիմնականում նախընտրում են ցամաքային ճանապարհը, քանի որ այդպես տոմսի արժեքն էժան է:

Ցամաքային ճանապարհը դեռ շարունակվում է փակ մնալ կորոնավիրուսի պատճառով ու եթե բացվի, ապա այս ցուցանիշը մի քանի անգամ կավելանա: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին ուղևորափոխադրող ընկերություններից փոխանցեցին, որ դեպի Ռուսաստան ցամաքային ճանապարհը ՀՀ քաղաքացիների համար հնարավոր է բացվի հուլիսի 1-ից»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Leave A Reply

Your email address will not be published.