Ի՞նչ կլինի, եթե ընդդիմադիր ուժերը հրաժարվեն իրենց մանդատներից
Մանդատների հրաժարման ինստիտուտը քաղաքական բնույթի ինստիտուտ է, ԿԸՀ-ն, հիմք ընդունելով նախնական տվյալները, իրականացնելու է մանդատների բաշխումը։ Այս մասին, այսօր՝ հունիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ կլինի, եթե «Հայաստան» դաշինքը եւ «Պատիվ ունեմ»-ը հրաժարվեն մանդատներից:
«Մանդատները բաշխվում են բացառապես այն կուսակցությունների միջև, որոնք ԸՕ սահմանած կարգով պետք է ստանան այդ մանդատները, նրանց փոխարեն այլ ուժի այդ մանդատները փոխանցվել չեն կարող։ Եթե ընդդիմության բոլոր պատգամավորները հրաժարվե՞ն, Մուկուչյանն արձագանքեց՝ նշանակում է՝ ոչ ոք մանդատ չի ստանա, դիտարկմանն էլ՝ այդ դեպքում խորհրդարանում ընդդիմություն չի լինի»,-ասաց նա։
Հարցին՝ սա մեխանիկորեն չի՞ տանում նոր արտահերթ ընտրությունների, Մուկուչյանն ասաց, որ այս պահին կդժվարանա հստակ պատասխան ներկայացնել։