«Սահմանադրությունը պետք է հիմնովին փոխվի»․ Վարդան Այվազյան

0

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը։ Իրակավան կարգավորումների և Սահմանադրության հիմնախնդրային լուծումներին անդրադարձավ  նախընտրական ցուցակի երկրորդ համար, սահմանադրագետ  Վարդան Այվազյանը, ով իր խոսքում  առանձնացրեց այն հիմական խնդիրները, որ առաջացել են 2018 թվականի Սահմանադրության փոփոխությամբ․ «2018 թվականի փոփոխությամբ մտցվեց այսպես կոչված նորույթ՝ քաղաքական պաշտոններ զբաղեցնելու համար, քաղաքացիական բացառիկության սկզբունքը՝ այսինքն եթե մարդը ծնվել է ՀՀ-ում և մշտապես բնակվել է ՀՀ-ում, բայց ունի այլ երկրի քաղաքացիություն չի կարող առաջադրվել։ Բացի այս, նախկինում ընտրական օրենսգիրքը ընտության հնարավորություն էր տալիս   մեր այն քաղաքացիներին, ովքեր ինչ-ինչ պատճառներով  ՀՀ-ում չէին գտնվում։ Իսկ հիմա, քանի որ  այս իշխանությունը տեսավ, որ ՀՀ-ից դուրս հնարավորություն չունի տոտալ վերահսկողություն սահմանել  և ընտրազանգվածի ձայներն էլ իշխանության  դեմ էին լինելու, որոշեցին և օրենսդրական մակարդակով մեր երկրի քաղաքացիների զգալի մասին զրկեցին ընտրության իրավունքից։ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը գտնում է, որ հիմնովին պետք է փոխվի մեր երկրի Սահմանադրությունը։ Պետք է ընդունվի որոակապես նոր Սահմանադրություն։ Մինչ հիմա որևէ Սահմանադրությամբ, ամենակարևոր խնդիրները չեն հստակեցվել՝ մասնաորապես՝ մենք ասում ենք, որ Պետություն կոչված երևույթը ժողովրդին է ծառայում։ Հիմա արդյո՞ք մեր Սահմանադրության մեջ երևում է՝ Պետությո՞ւնն է ժողովրդի ծառան, թե՞ ժողովուրդն է պետության ծառան։ Հստակ պետք է սահմանենք քաղաքացու չափանիշը, որի գլխավոր որակը պետք է լինի հայրենասիրությունը»,- նշեց Այվազյանը և հավաստիացրեց, որ իրենք ունեն հստակ գործիքակազմ և հնարավորություն՝ թվարկածները և էլ ավելին իրականություն դարձնելու համար։

Leave A Reply

Your email address will not be published.