Մեր ծրագրով՝ ոչ մի քաղաքացի բժշկի դիմելու և բուժօգնությունից օգտվելու խնդիր չի ունենա (տեսանյութ)

0

800․000-ի հասնող  աղքատների բանակ  ունեցող երկրում, համավարակի ճիրաններից դեռ դուրս չեկած  հասարակության պայմաններում պատերազմի ու հետպատերամյան  բարոյական և սոցիալ-տնտեսական  ծայրահեղ սթրեսի  և  հետագայում սպասվող  հարվածների պարագայում բյուջեից  ծախսվում են մի քանի  հարյուր միլիարդ դրամ երկրորդական, երրորդական ուղղությունների վրա, ինչպիսիք են մոնիթորինգները, զանազան ուղղություններով իբր իրագործվող ծրագրերը և այլն։ Այս մասին  հունիսի 10-ին ասուլիսի ժամանակ ասաց «Մեր տունը Հայաստանն է»  միասնական ցուցակի վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյանը։

Ուրիխանյանը նշեց, որ իրենք առողջապահական ոլորտում ունեն շրջադարձային, բեկումնային  լուծում ապահովող  առաջարկ, որը հիմնված է պարտադիր առողջապահական  ապահովագրության համակարգի վրա։

«Մեր ծրագիրն իրագործելու դեպքում 3-5 ամսվա կտրվածքով ՀՀ  ոչ մի քաղաքացի չի ունենալու  բժշկի դիմելու,  անհրաժեշտ բուժսպասարկումից օգտվելու խնդիր, որևէ քաղաքացի չի ունենալու դեղորայքից օգվելու  անհնարինություն, ինչպիսի իրավիճակ հիմա կա։ Ցավոք, մենք  44 տոկոսի հասնող դեղորայքի  և բժշկական այլ պարագաների գնաճ ենք արձանագրել ։ Սա անթույլատրելի հանգամանքն է, որը  պետք է պետությունը զսպեր բոլոր իրավիճակներում»,-ասաց  նա։

Leave A Reply

Your email address will not be published.