Թիվ մեկ հարցն անվտանգության հարցն է․ Տ․ Ուրիխանյան (տեսանյութ)

0

Որոշ քաղաքական ուժերի, հասարակության  որոշ հատվածների համար կարծես թե «ոչինչ չի եղել»  ձևաչափի մեջ տեղի ունեցող քարոզարշավի ընթացքում թիվ մեկ հարցը, որ պետք է քննարկվի, անվտանգության հարցն է։ Այս մասին  հունիսի 10-ին ասուլիսի ժամանակ ասաց «Մեր տունը Հայաստանն է»  միասնական ցուցակի վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյանը։

«Այն հատվածներում, որտեղ գերեվարվում, գնադկահարվում են  մեր զինծառայողները, որտեղ կատարվում են թշնամու կողմից այդ խայտառակ իրադարձությունները, մեզանից գտնվում են ընդամենը 150 կմ  հեռավորության վրա։ Քաղաքացին այսօր չի կարող  իրեն հանգիստ ու անվտանգ զգալ»,- ասաց Ուրիխանյանը։

Պատգամավորի խոսքով՝  իշխանության գալուց հետո առաջին քայլը, որ պետք է արվի, անվտանգության համակարգում փոփոխություններ անելն է։

«Ժամերի ընթացքում պիտի վերանայվի  անվտանգության համակարգի  ամբողջ կոնցեպտը, որում գտնվում է Հայաստանը։  Առաջին անհրաժեշտ բանը, որ պիտի լինի, այն ինֆորացիան, որին պիտի տիրապետեն քաղաքական ուժերը, որպեսզի  կարողանան նաև ներկայացնել իրենց անելիքը, այն տեղեկատվությունը, որով պիտի օժտված լինեն նրանք, ովքեր պարտավորվում են որևէ  գործողություն իրականանցնել, լուծման ճանապարհով տանել այդ հարցը,  նախ և առաջ, ճշմարտությունն է,  ճշմարտությունը՝ ռազմավարական գործընկերոջ ՌԴ-ի հետ հիմա ընթացող փոխհարաբերությունների  գործընթացների մասով,  հարևան  թշնամական պետության հետ տարբեր կերպ դրսևորվող  փախգործակցության առումով և վերջապես ՀՀ զինված ուժերի   գործունեության իմաստով»,- նշեց Ուրիխանյանը։

Ուրիխանյանի խոսքով՝ սա կարևորագույն բաց է, որից մեր հասարակությունն ու մրցապայքարին մասնակցող մյուս քաղաքական ուժերը տեղեկություն չունեն։

Վարչապետի թեկնածուն  նշեց, որ իշխանություն ստանձնելուց ժամեր անց ժողովրդին կներկայացնեն  ողջ ճշմարտությունը։

Անմիջապես սկսվելու են նոր ձևաչափի բանակցությունների գործընթաց  ՌԴ-ի հետ, ՀԱՊԿ երկրների  հետ և  վերանայվելու են ռազմաքաղաքական փոխգործակցության  պայմանագրի առանձին դրույթներ, բնականաբար բանակցային  գործընթացով։

«Մեր քաղաքական ուժը իշխանության գալուց ժամեր անց տեղեկացնելու է ռազմավարական գործընկերոջն ու մյուս դաշնակիցնեին  նրա մասին,  որ ՀՀ տարածք ներխուժած  և ոտնձգություն կատարած ուժերի դեմ սկսվելու է  հակազդեցության  գործողություն,  դրանից բխող հետևանքներով հանդերձ, ինչից բխում է  այն, որ անվտագության համակարգը, որում գտնվում է  Հայաստանը և որը աշխարհում ամենահզորներից մեկն է,  պիտի երաշխավորի   դրանից բխող հետևանքների վայրկյանների ընթացքում  համարժեք գործողություն  փակելով այդ հարցը ընդմիշտ»,- ասաց  «Մեր տունը Հայաստանն է»  միասնական ցուցակի վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյանը։

Leave A Reply

Your email address will not be published.