Արմեն Սարգսյանը շնորհավորել է Պորտուգալիայի նախագահին Ազգային տոնի առթիվ

0

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզային՝ Ազգային տոնի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

«Լիահույս եմ, որ հայ-պորտուգալական քաղաքական երկխոսության շարունակական ընդլայնումը կնպաստի մեր երկրների միջև բազմոլորտ համագործակցությանը»,-մասնավորապես ասված է Հայաստանի նախագահի շնորհավորական ուղերձում: 

Leave A Reply

Your email address will not be published.