Փաշինյանը պրոֆեսիոնալ դեմագոգ է․ Արա Աբրամյան

0

Փաշինյանը պրոֆեսիոնալ դեմագոգ է։ Նա և իր թիմը խաբել են ժողովրդին ամբողջ իշխանության ընթացքում՝ օգտագործելով արևմտյան քաղաքական տեխնոլոգիաները։ Պատերազմի ընթացքում նրանք խաբեցին բոլորին և հիմա էլ շարունակում են խաբել:2018 թվականից ի վեր այս ամենը մենք բազմիցս ենք մատնանշել հարցազրույցներում, Ռուսաստանի հայերի միության պաշտոնական հայտարարություններում և մեկնաբանություններում, անձնական հանդիպումների ընթացքում։ Ի տարբերություն այլ կազմակերպությունների կամ գործիչների՝ մենք երբեք չենք փոխել մեր տեսակետն ու սկզբունքները, և մեր համոզմունքները միշտ բխել են երկրում կատարվող իրադարձությունների ճշգրիտ և ստույգ գնահատականներից, հայ ժողովրդի և պետության շահերից։Մենք համարել և համարում ենք, որ Փաշինյանը հակահայկական և հակառուսական առաջնորդ է, ում իշխանության յուրաքանչյուր նոր օրը անդառնալի վնաս է հասցնում պետությանը և ժողովրդին: Նա բացարձակապես անտարբեր է մարդկանց ճակատագրերի, զոհվածների ընտանիքների տառապանքների, ռազմագերիների, բնակչության պարտքերի և խնդիրների նկատմամբ`տնտեսական և սոցիալական ուղղվածություն ունեցող պետական քաղաքականության բացակայության պատճառով: Փոխարենը հայ հասարակության մեջ նրա կառավարման տարիներին միտումնավոր քայքայվել են բարոյական սահմանները և փոխարինվել բարոյական հասկացությունները։ Եվ այժմ էլ հասարակության մեջ սերմանվում է մոռացության տալու գաղափարը:Այս ամենը պարարտ հող է ստեղծում կապիտուլյանտների և պարտվածների կառավարության համար, որպեսզի առանց պատասխանատվությունից վախենալու՝ կյանքի կոչեն իրենց հակաժողովրդական համաձայնագրերը։

Leave A Reply

Your email address will not be published.