Փրկել շարքային Աշոտիկին

0

Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն և հասարակությանը թակարդն է տանում, դիմում է հնարավոր բոլոր ստոր իջոցների, միայն թե հրապարակային հանդիպումներում ծափահարություններ պոկի ամբոխից ու խլացնի իրեն ուղղված «ողջույնի» խոսքերը։ Այդ հնարքներից մեկն էլ որդուն գերիների հետ փոխանակելու մոլագար մտաղացումն է։

Բնական է, որ չեմ հավատում նրա ոչ մի խոսքին, իսկ որդուն գերության հանձնելուն՝ առավել ևս։ Սակայն հասարակության նիկոլապաշտ հատվածն արդեն մոռացավ, որ 24 ժամ առաջ նույն մարդը սառնասրտորեն մեր գերիների տառապանքները պատրաստ էր էլի մի քանի ամսով երկարաձգել, որովհետև վախենում է խոստովանել, որ անզոր է բանակցել, նրանց վերադարձնել։ Հասարակությունը հիմա քննարկում է, թե ինչպես շարքային Աշոտիկին փրկել «վերահաս» գերությունից, արդարացնում ու հերոսացնում է Փաշինյանին։ Նույնիսկ ինքնազոհ «ուսապարկեր» են հայտնվել, որ պատրաստ են «սեփական կամքով» գերի հանձնվել, միայն թե շարքային Աշոտիկը շարունակի խաղաղ գարեջուր վաճառել Երևանի փողոցներում։

Հասարակությունը չի քննարկում, թե ինչպես ազատել մեր հարյուրավոր գերիներին, ինչպես պատասխանատվության ենթարկել նրանց գերի հանձնողներին, ինչպես բարձրացնել երկրի անվտանգությունը, որպեսզի նորանոր գերիներ չունենանք։ Բոլորը մի աներևույթ կենտրոնից հրահանգ են ստացել միայն փրկել շարքային Աշոտիկի կաշին, կարծես երկրի միակ խնդիրը նա է, կարծես առջևում ոչ թե երկրի համար ճակատագրական ընտրություններ են, այլ հերթական ուիքենդ-փարթի։

Փաշինյանը լավ է ճանաչում իր կոնտինգենտին՝ նրան տեսարաններ են պետք, էքշըն։ Իսկ դրա համար մեծ երևակայություն պետք չէ, Հոլիվուդում վաղուց դա մտածել են։

Leave A Reply

Your email address will not be published.