Սահմանային միջադեպերը, ցավոք սրտի, շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ ունենք ահա այսպիսի իշխանություն․ Նաիրա Զոհրաբյան

0

«Հիշեցնեմ, որ մայիսի 12-ից ադրբեջանական զինուժի հարյուրավոր զինվորներ գտնվում են Հայաստանի սուվերեն տարածքում։ Ընդամենն օրեր առաջ այդ ամբիոնից պաշտպանության նախարար Վաղինակ Վառնազվիչը(Վաղարշակ Վառնազի Հարությունյան) անդրադառնալով սահմանային բախումներին հայտարարում էր․ «Ամենակարևորը, որ այստեղ չկան միջադեպեր, որոնք բերում են զոհերի կամ վիրավորների․ սա խնդիր է, որը կարելի է ասել, այս պահին լուծված է։ Իսկ այսպիսի միջադեպեր կլինեն, իսկ մենք պետք է եզրակացություններ անենք և ամեն ինչ անենք , որ հովիվը չգնա այնտեղ և մարդիկ չմոտենան ադրբեջանցիների սահմաններին»։ Այսինքն, Հայաստանի պետական, սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանական զինուժը ՊՆ համարեց ադրբեջանցիների դիրքեր։ Կներեք, ես մեջբերեցի նրա խոսքերը, որ ուսապարկային մանուֆակտուրան հանկարծ չհայտարարի լկտի սուտ։ Եթե փորձենք սա տրանսֆորմացնել խորհրդարանական սլենգով , ապա կստացվի , որ ՊՆ հայտարարում էր, դե ի՞նչ էր եղել, որ և, ինչպես կասեր դասականը, մարդիկ իրանց համար հով լռված են և որևէ մեկին չեն խանգարում։

Երեկ արդեն մենք ունեցանք զոհ։ Վերին Շորժայում մահացու հրազենային վիրավորում ստացավ  կրտսեր սերժանտ Գևորգ Յուրայի Խուրշուդյանը։ Սահմանային միջադեպերը շարունակվում են և ցավոք սրտի շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ մենք ունենք ահա այսպիսի իշխանություն»,– ԱԺ-ում մտքերի փոխանակության ժամանակ ասաց Նաիրա Զոհրաբյանը։ 

Leave A Reply

Your email address will not be published.