Ռուսաստանի հայերի միության պատվիրակությունը Լիբանանում

0

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հրավերով 2003 թվականի հունվարին Ռուսաստանի հայերի միության պատվիրակությունը` ՌՀՄ և ՀՀԿ նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի գլխավորությամբ, այցելեց Բեյրութ, որտեղ պատմականորեն ձևավորվեց ամենակազմակերպված հայկական համայնքներից մեկը:Արա Աբրահամյանի այցը Լիբանան մեծ հետաքրքրություն է առաջացրել հայկական շրջանակներում։ Ողջունելով ՌՀՄ պատվիրակությանը՝ Արամ Ա-ն ընդգծել է, որ Համաշխարհային Հայկական Կոնգրեսի առանցքային խնդիրը հայ ժողովրդի միավորումն է ՝ միասնական նպատակի հասնելու համար: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը պատրաստակամություն է հայտնել աջակցել կազմակերպության գործունեությանը և կոչ է արել համատեղ ջանքերով աշխատել հզոր հայկական պետություն ստեղծելու ուղղությամբ:Լիբանան կատարած այցի շրջանակներում Արա Աբրահամյանը հանդիպել է նաև Լիբանանի Հանրապետության նախագահի հետ: Քննարկվեցին ռուս-լիբանանյան հարաբերությունների զարգացման հեռանկարները և Ռուսաստանի հայերի միության և Լիբանանի հայ համայնքի միջև փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ


Leave A Reply

Your email address will not be published.