ԱԺ-ն քննարկում է «Մաքսային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը

0

ԱԺ-ն քննարկում է Կառավարության կողմից ներկայացված «Մաքսային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։ Հիմնական զեկուցող ՊԵԿ տեղակալ Արթուր Մանուկյանը։ 

Նշեց, որ նախագծի ընդունումն հիմնականում պայմանավորված է մաքսային սահմանի անցման կետերում, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու քննչական գործողությունների ընթացքում ծառայողական շների օգտագործման, իրավական հիմքերի հստակեցման անհրաժեշտությամբ։

«Նախատեսվում է սահմանել, որ ծառայողական շներ կարող են կիրառվել մաքսային հսկողության իրականացման շրջանակներում , քննչական գործողությունների, օպերատիվ-հետախուզական, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, զենքի , ռազմամթերքի, պայթուցիչկ նյութերի և պայթուցիկ սարքերի, յուրահատուկ հոտ ունեղոց այլ ապրանքների որոնման ժամանակ։ Խնդիրը կայանում է նրանում , որ որպես հատուկ միջոցներ նախատեսված են ծառայողական շների կիրառումը, սակայն, այն իրավական կարգավորումները, որոնք պետք է սահմանեին, թե ինչ շրջանակներում է կիրառվում մաքսային ծառայությամբ օրենքով սահմանված չեն և վերը նշված  նախագծով առաջարկվում է դա սահմանել ։ Մյուս փոփոխությամբ առաջարկվում է սահմանել ծառայողական շների կիրառման, վարժեցման և պահման կարգը մաքսային մարմնի ղեկավարի հրամանով, օրենքի ընդունումից և ուժի մեջ մտնելուց անմիջապես  հետո»- ասաց Արթուր Մանուկյանը։ 

ՊԵԿ տեղակալը հայտնեց, որ հարցի քննարկումը մինչ առաջին ընթերցման ժամանակ գլխադասային հանձնաժողովում եղել են առաջարկություններ, որոնք ընդունվել են կառավարության կողմից,դրանից  հետո այլ առաջարկություններ չեն եղել և հիմա ներկայացնում են երկրորդ ընթերցմամբ և խնդրում պատեհ պահի կողմ քվեարկել։ 

Leave A Reply

Your email address will not be published.