Արա Աբրամյանը փակագծեր է բացել

0

Վերջերս տարբեր լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, թե Արա Աբրամյանին աջակցելու նպատակով Հայաստան են ժամանում Ռուսաստանում և արտասահմանյան այլ երկրներում ապրող և գործող բազմաթիվ հայեր։ Անձամբ Արա Աբրամյանը ոչ հաստատել և ոչ էլ հերքել էր այդ լուրերը։ Երեկ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանը մամուլի ասուլիս էր հրավիրել և ներկայացնում էր իր ծրագրային մոտեցումները Հայաստանի ներքին, արտաքին քաղաքականության հեռանկարների, երկրի տնտեսության զարգացման տեսլականի, առաջիկա խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության վերաբերյալ։ Մամուլի ասուլիսի ժամանակ նրան խնդրեցինք պարզաբանել իրականությունը։

Արա Աբրամյանը մասնավորապես ասաց․ «Ռուսաստանի հայերի միությունը 650 քաղաքում ունի մասնաճյուղ, որոնց ղեկավարների և անդամների համար, հայրենիքը թանկ է։ Ոչ թե Արա Աբրամյանին են ուզում պաշտպանել, այլ Հայաստանը, գալիս են իրենց ներդրումն անելու Հայաստանը ոտքի կանգնեցնելու դժվարին գործում: Միացյալ Նահանգներից, եվրոպական տարբեր երկրներից մարդիկ են գալիս այստեղ: Ես կոչ արեցի, որ գան, համախմբվեն: Այո, իրենք այստեղ են, ես էլ այստեղ եմ լինելու և ամեն ինչ անելու եմ, որպեսզի առողջ ուժերն իրենց տեղը գրավեն Հայաստանում»:

Vesti.am

Leave A Reply

Your email address will not be published.