Ռոնալդուն՝ «Յուվենտուսի» լավագույն ֆուտբոլիստ

0

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Թուրինի «Յուվենտուսի»՝ այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Լավագույնին ընտրել են իտալական ակումբի երկրպագուները:

Իտալիայի ավարտված առաջնությունում 36-ամյա Ռոնալդուն մասնակցել է 33 խաղի, դարձել 29 գոլի հեղինակ և ճանաչվել մրցաշրջանի լավագույն ռմբարկու:

«Յուվենտուսում» մայիսի լավագույն խաղացող է ճանաչվել կոլումբացի պաշտպան Խուան Կուադրադոն, որն այս ամիս մասնակցել է A Սերիայի 5 հանդիպման և խփել 2 գոլ:

Leave A Reply

Your email address will not be published.