0

ՀՀ քաղաքացին որևէ մեկին չի լիազորել նման փաստաթղթի շուրջ բանակցել, առավել ևս՝ ստորագրել. իրավապաշտպան

Այո՛, ստորագրելու եմ. կառավարության նիստի մեկնարկին  ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով երեկ տարածված փաստաթուղթը, որը հրապարակել էր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը: Փաշինյանն իր խոսքով ակամա հաստատեց  փաստաթղթի իսկությունը, ինչն առավել անհանգստացրեց հանրությանը:

Vesti.am-ն այս հայտարարության կապակցությամբ  խոսել է  «Իրավական ուղի» հկ համահիմնադիր  Ռուբեն Մելիքյանի հետ, ում խոսքով՝ Փաշինյանն ապօրինաբար է զբաղեցնում վարչապետի  ԺՊ-ի աթոռը:

Հարցին, թե վարչապետի ԺՊ-ն իրավունք ունի՞ ստորագրել նման փաստաթուղթ, թե՞ ոչ, Մելիքյանը պատասխանեց.

«Հրաժարական ներկայացնել և ոչինչից չհրաժարվել, ոչ միայն հակաիրավական է, այլև անտրամաբանական:  Մեր միջազգային  պայմանագրերի մասին օրենքը հատուկ ընթացակարգ է սահմանում: Եթե  խոսքը վերաբերում է ՀՀ տարածքային ամբողջականությանն ու անվտանգությանը, այս փաստթաղթերը պետք է միջազգային պայմանագրի  ձևաչափով կնքվեն. պայմանագիրը ստորագրվի, հետո ուղարկվի Սահմանադրասկան դատարան, հետո վավերացվի և այլն: Մենք գործ ունենք  մի իրավիճակի հետ, երբ յուրացվում են Սահմանադրական դատարանի և Աժ լիզորությունները»:

Անդրադառնալով փաստաթղթի կիսատ հրապարակմանը՝ իրավապաշտպանը նշեց, որ  անհարգալից է ոչ թե կիսատ հրապարակված փաստթաթուղթը, այլ այն ՀՀ քաղաքացուց գաղտնի պահելը, քանի որ  ՀՀ քաղաքացին որևէ մեկին չի լիազորել նման փաստաթղթի շուրջ բանակցել, առավել ևս՝  ստորագրել:

«Հենց հիմա  պահանջում ենք հրապարակել այդ փաստաթուղթը, քանի որ որևէ մեկն իրավունք չունի այն գաղտնի պահել, ՀՀ քաղաքացու իրավունքն է՝ տեղեկացված լինել այդ փաստթաղթի մասին և այդ իրավունքն առավել գերակա է, քան այլ տեխնիկական բնույթի պարտավորություն, որ ստանձվել, կամ չի ստանձվել »,-ասաց  Մելիքյանը:

Իրավապաշտպանը բացառեց, որ փաստաթղթի արտահոսքի աղբյուրը կարող է ադրբեջանական լինել, և շեշետեց, որ  պետք է պարգևատրել այն մարդկանց, ովքեր հասարակությանը ահազանգել են  այդ խայտառակ փաստթղթի մասին:

Հիշեցնենք, որ փաստթղթի ամբողջական հրապարակումը պահանջել   է նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ հայտարարելով. «Ադրբեջանի հետ սահմանազատումն ուղղակիորեն վերաբերում է բոլորիս, ՀՀ-ում ապրող յուրաքանչյուր մարդու, ողջ Հայ ժողովրդի կենսական իրավունքներին՝ կյանքի ու գոյության, ազգային ու անձնական արժանապատվության, հոգեկան անդորրի ու ֆիզիկական անվտանգության, տեղեկացված լինելու ու շատ այլ իրավունքների»:

Leave A Reply

Your email address will not be published.