Ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել. ՊՆ

0

Ադրբեջանական կողմը այսօր նախատեսված բանակցություններին չի ներկայացել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի պաշտպանության նախարարությունից: 

«Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր, մայիսի 19-ին, ժամը 14։00-ին պետք է շարունակվեին ադրբեջանական ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքի հետևանքով ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման շուրջ բանակցությունները։ Չնայած վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել»,-ասված է հաղորդագրության մեջ: 

Leave A Reply

Your email address will not be published.