Պրեմիեր լիգայի փառքի սրահում ընդգրկված 5-րդ ֆուտբոլիստը

0

Լոնդոնի «Չելսիի» լեգենդար կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը 5–րդ ֆուտբոլիստն է, որն ընդգրկվում է անգլիական Պրեմիեր լիգայի փառքի սրահում, hաղորդում է Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը:

42–ամյա անգլիացին «Չելսիի» կազմում խաղացել է 2001–2014–ը և 648 խաղում դարձել է 211 գոլի ու 150 գոլային փոխանցման հեղինակ։ Կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաև «Վեստ Հեմում», «Սուոնսիում», «Մանչեսթեր Սիթիում» ու ամերիկյան «Նյու Յորք Սիթիում»։

2019 թվականից մինչև 2021–ի հունվար Լեմպարդը զբաղեցրել է «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պրեմիեր լիգայի փառքի սրահում ընդգրկվել էին «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար կիսապաշտպաններ Ռոյ Քինն ու Էրիկ Կանտոնան, անգլիացի լեգենդար հարձակվող Ալան Շիրերը և «Արսենալի» նախկին ռմբարկու Թյերի Անրին:

Leave A Reply

Your email address will not be published.