Օլգա Բուզովան՝ վերակենդանացման բաժանմունքում․ հրապարակվել է առաջին լուսանկարը հիվանդանոցից

0

Ռուս հաղորդավարուհի եւ երգչուհի Օլգա Բուզովան, որին շտապ վիրահատել են մոսկովյան կլինիկաներից մեկում, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում բժիշկների հսկողության ներքո։ Տեղեկությունը հաստատել է արտիստի PR տնօրենը, սակայն չի հայտնել հոսպիտալացման պատճառն ու այլ մանրամասներ։

Բուզովայի մայրը՝ Իրինան, արձագանքել է լրատվամիջոցների հրապարակումներին այն մասին, որ դստերը տեղափոխել են հիվանդանոց ու վիրահատել։ «Պատկերացում չունեմ, բոլորն արդեն զանգահարում են ինձ, ես պատկերացնում չունեմ։ Կներեք»,- 5tv.ru-ին ասել է Իրինա Բուզովան։

Օլգա Բուզովան սոցիալական ցանցերում կապի դուրս չի գալիս եւ փակել է Instagram-յան էջը։ «НеМалахов» Telegtram-յան ալիքը հրապարակել է Բուզովայի լուսանկարը հիվանդանոցից։

Leave A Reply

Your email address will not be published.