Փաշինյանի հայտարարությունը կարող է բժշկական հետևանք ունենալ

0

«Եկեք փաստերով նայենք, կապիտուլյանտը ո՞վ է։ Դուք եք՝ Ռոբերտ Քոչարյա՛ն, Սերժ Սարգսյա՛ն, էլ ով կա․․․Դո՛ւք եք դավաճանը, հողատուն, կապիտուլիանտը»։ Հենց այսպիսի  արտահայտությամբ, երեկ ԱԺ ամբիոնից հանդես եկավ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանը։

Հահտարարությունից շատ չանցած Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը լակոնիկ գրառում արեց․ «Փաշինյանի այսօրվա ելույթը խորհրդարանում գարնանային սրացման և դավաճանի բարդույթի համադրության ցավալի դրսևորում էր․․․»։

ՀՀԿ խոսնակ Արմեն Աշոտյանն էլ ֆեյսբուքյան կից գրառմամբ Նիկոլ Փաշինյանին Արցախի թեմայով հրավիրեց բանավեճի․ «Տո ստի կյանքում Սյունիքի այցի ընթացքում հնչած բոլոր հայհոյանքները իրականություն դառնա՞ն, թե Սերժ Սարգսյանը Արցախի կեսը տալիս էր Ադրբեջանին:

Անսահման սրիկա պետք է լինել, մոռանալով ՍԵՓԱԿԱՆ ԱԳՆ-ի և ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական պատասխանները, պնդելու, թե Շուշիի հարց է երբևէ քննարկվել բանակցությունների ընթացքում:

Ահնուն դեգեներատ պիտի լինել, որ էլի հիստերիայի մեջ խոսել, թե ադրբեջանցիներն էլ հետո պիտի ինքնորոշվեին Արցախի ներսում. դա նույնն է, թե լուրջ դեմքով պնդել, թե Կրասնոդարի կամ Լոս Անջելոսի կոմպակտ բնակվող հայերը կարող են “ինքնորոշվել” Ռուսաստանում կամ ԱՄՆ-ում:

Վարազի կաշվի հաստությունից պիտի ունենալ, որ ԻՍԿԱՆԴԵՐԻ սկանդալի, խաղալիք СУ-երի և 70-ականներին արտադրված, մաշված ու ներկած ОСА-АК-ներից հետո դեռ բլբլաս 80-ականների զենքից:

Դու ոչ միայն կապիտուլյանտ ես, հողատու ու դավաճան, այլ նաև կատարյալ անբարոյական»,- գրել էր Աշոտյանը։

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը  Vesti.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ արտահայտությունները մենաբանման կարիք չունեն․ «Այդ մարդը ԱԺ ամբիոնից ինչ ցանկանում է ասում է, սա էլ հերթականն էր, չեմ բացառում նույն ամբիոնից հայտատարի, որ երկիրը քառակուսի է և այլն»։

«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանն էլ Vesti.am-ի այն հարցին, թե Փաշինյանի արտահայտությունները կարո՞ղ են ունենալ իրավական գնահատական պատասխանեց․ «Ես կարծում եմ, որ այդ հայտարարությունը կարող է բժշկական հետևանք ունենալ, քանի որ այն ցնորական պնդում է։ Ցավոք բոլորս տեսել ենք, որ նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթի տակ դրված է Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը, որը իր բնույթով և՛ կապիտուլայանտական է, և՛ դավաճականկան, իսկ արդյուքում հողեր են հանձնված»։

Ըստ Մելիքյանի՝ այդ արտահայտությունները իրականության հետ որևէ աղերս չունեն, իավական խնդիր նույնպես չի տեսնում։

Leave A Reply

Your email address will not be published.