ՊՇՌ թեստ այլևս պետք չէ, միայն՝ պատվաստում․ Անահիտ Ավանեսյան

0

Կառավարության այսօրվա նիստում առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը խոսել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կարանտինային սահմանափակումների թեթևացման մասին։ Նա նշել է, որ պատվաստումային գործընթացի ներդրմամբ՝ Հայաստան մուտք գործող զբոսաշրջիկների համար այսուհետ անհրաժեշտ չի լինի ՊՇՌ թեստի բացասական պատասխանի առկայությունը: Բավական կլինի պատվաստման մասին հավաստող կանաչ անձնագիրը:

Ավանեսյանը տեղեկացրել է, որ մինչև 1 տարեկան երեխաների դեպքում ՊՇՌ թեստավորում ևս չի պահանջվի՝ այն հիմնավորմամբ, որ այդ տարիքի երեխան չի շփվում այլ անձանց հետ, բացի ծողներից, ու եթե ծնողները պատվաստված են, ապա դա բավարար կլինի Հայաստանի սահմանը հատելու համար:

Leave A Reply

Your email address will not be published.