«Հայաստանն առաջին հերթին մարդիկ են»․ Եգոր Դրուժինինն ընտանիքի հետ հանգստացել է Դիլիջանում

0

Հայտնի դերասան, խորեոգրաֆ, հեռուստահաղորդավար Եգոր Դրուժինինըա կնոջ, դստեր ու որդիների հետ եղել է Հայաստանում։ Աստղայի ընտանիքը ճամփորդությունից շատ ջերմ, դրական տպավորություններ է ստացել։ Դրուժինինը շնորհակալություն է հայտնել բոլոր մարդկանց, ում հետ հաջողվել է ծանոթանալ Հայաստանում։

«Հայաստանն առաջին հերթին մարդիկ են՝ նույնքան հեքիաթային, որքան բնությունը։ Նատալյա Եփրիկյան, շնորհակալություն, որ հրավիրեցիր մեզ, Արսեն Գրիգորյան, որ հոգ տարար մեր մասին։ Շնորհակալություն բոլորին, ում մենք հանդիպել ենք կարճ, բայց այդքան ուրախ ճանապարհին»,- նշել է Դրուժինինը։

«Որքան գեղեցիկ է։ Դուք եւ ձեր ընտանիքը հիասքանչ եք», «ինչպիսի գեղեցկություն», «շատ գեղեցիկ բնություն է, մարդիկ էլ այնտեղ լավն են, եւ դուք էլ հիասքանչ եք», «հիանալի ընտանիք», «հրաշալի մարդկանց ընտանիք»,- Instagram-ում գրել են հետեւորդները։

Ի դեպ, Վերոնիկա Իցկովիչը 1994թ․-ին պաշտոնապես դարձել է Եգոր Դրուժինինի կինը։ Նրանց դուստրը՝ Ալեքսանդրան, ծնվել է 1999թ․-ին։ Նրանց որդին՝ Տիխոնը, լույս աշխարհ է եկել 2003թ․-ին, իսկ 2008թ․-ին ամուսինները կրկին ծնողներ են դարձել։ Նրանք եւս մեկ որդի են ունեցել, որին տվել են Պլատոն անունը։

https://www.instagram.com/p/COe5S8VLF7D/?utm_source=ig_web_copy_link



Leave A Reply

Your email address will not be published.