Ռուս սակրավորները Մարտակերտի գյուղատնտեսական նշանակության հողերի մոտակայքում իրականացնում են ականազերծման աշխատանքներ

0

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման ստորաբաժանման ինժեներական և սակրավորական խմբերը շարունակում են մաքրել Լեռնային Ղարաբաղի տարածքն ականների վտանգից և պայթյունավտանգ առարկաներից:

Ներկայում ռուս զինծառայողներն ակտիվ աշխատանքներ են իրականացնում Մարտակերտ քաղաքի մատույցներում: Ռազմական գործողությունների ընթացքում այնտեղ տեղակայված էին հրետանային դիրքեր: Այս պահին տեղի բնակիչները վախենում են աշխատանքներ իրականացնել մոտակա գյուղատնտեսական հողերի վրա, քանի դեռ չի իրականացվել տարածքի ամբողջական մաքրում:

Ապրիլ-մայիսի սկզբին Մարտակերտի տարածքում ռուս սակրավորների կողմից հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 200 հրետանային արկ և պայթյունավտանգ առարկա:

Leave A Reply

Your email address will not be published.