Հռոմի պապը Ռուսատանի հայերի միության նախագահին հանձնում է Վատիկանի բարձրագույն պարգևը

0

2003 թ. Մարտի 3-ին Հովհաննես Պողոս Երկրորդ պապը Վատիկանի Առաքյալների պալատում ընդունել էր Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանին:
Օրհնելով Արա Աբրահամյանին իր հայրենանվեր գործունեության համար՝ Հովհաննես Պողոս Երկրորդը ասաց, որ Համաշխարհային հայկական կոնգրեսի ստեղծումը հետագայում միավորելու է աշխարհասփյուռ հայությանը: Հռոմի պապը Ռուսաստանի հայերի միության նախագահին պարգևատրեց Վատիկանի բարձրագույն պարգևով: Ընդունելով պարգևը՝ Արա Աբրահամյանը հավաստիացրեց, որ կշարունակի ջանք չխնայել՝ հանուն կայուն խաղաղության հաստատման, ինչպես Կովկասում, այնպես էլ ամբողջ աշխարհում:
Ընդունելության ընթացքում Հովվապետն իր հիացմունքն արտահայտեց քրիստոնեությանը հավատարիմ մանցող հայ ժողովրդի մասին: Նա ջերմությամբ հիշեց իր այցը Հայաստան և մի հայ տղայի, ում հետ դպրոցական տարիներին նստել էր նույն դասասեղանի մոտ:

Leave A Reply

Your email address will not be published.