Արգենտինական ակումբը խաղացել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված մարզաշապիկներով (ֆոտոշարք)
Արգենտինական «Դեպորտիվո Արմենիո» ակումբը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
«Կոլեխիալեսի» դեմ ֆուտբոլի Արգենտինայի երրորդ դիվիզիոնի 8-րդ տուրի խաղում (0:1) «Դեպորտիվո Արմենիոյի» ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված համազգեստով: Մարզաշապիկների վրա պատկերված է եղել Հայաստանի դրոշի գույներով բռունց, Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող անմոռուկ ու 106 թիվը: Ֆուտբոլիստների անունների փոխարեն Armenia գրառումն էր, իսկ ներքևի հատվածում՝ Հայաստանի ու Արցախի քարտեզը:
«Դեպորտիվո Արմենիոն» զբաղեցնում է 13-րդ տեղը:
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցն էր: