«Էմկայիս սիրուն օրը». Արմինկայի ջերմ լուսանկարն Էմմիի հետ

0

Արմինկան ջերմ լուսանկար է հրապարակել Էմմի հետ։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհիները, որոնք վերջին տարիներին ԱՄՆ-ում են բնակվում, մեղմ գրկախառնված են։ Էմմիի ձեռքին վարդերի փունջ է։ «Էմկայիս սիրուն օրը»,- մեկնաբանություններում գրել է Արմինկան, ինչից պարզ է դառնում, որ լուսանկարն արվել է Էմմիի ծննդյան օրը։

Օրերս տեղադրված սեւ-սպիտակ կադրերում երգչուհին պուտավոր պրինտով զգեստ էր կրում, որն ընդգծել էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Երգչուհու ալիքավոր վարսերն արձակված էին, ընդգծված շպարով էր։ Հրապարակմանը կից երգչուհին գրել էր․ «Ես երջանիկ եմ։ Իսկ դու՞…»։  Նա օգտագործել էր նաեւ «զբաղվեք երջանկությամբ» հեշթեգը։


Leave A Reply

Your email address will not be published.