Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

0

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը Լեհաստանում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակչում ցավալի պարտություն է կրել Վրաստանի ներկայացուցիչ Շմագի Բոլկվաձեի հետ գոտեմարտում ու դարձել արծաթե մեդալակիր։

Ինչպես հայտնում է Armsport.am-ը, մեր ըմբիշը 1-4 հաշվով պարտություն է կրել։
Հիշեցնենք, որ Ամոյանը քառորդ եզրափակչում 5-0 հաշվով հաղթել էր Մաքսիմ Եվտուշենկոյին, իսկ կիսաեզրափակչում 6:0 հաշվով առավելության էր հասել լեհ Ռոման Պաչուրկովսկի նկատմամբ։

Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը դարձել էր ԵԱ-ի բրոնզե մեդալակիր։

Leave A Reply

Your email address will not be published.