Ծանր տեխնիկա է բերվել. Caucasus Heritage Watch-ն ահազանգել է Արցախում Վանքասար հայկական եկեղեցու հնարավոր վտանգի մասին

0

Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունը (Caucasus Heritage Watch) ահազանգում է Արցախի Մարտակերտի շրջանում՝ Վանքասար կոչվող ժայռի գագաթներից ամենաբարձրի վրա գտնվող 7-րդ դարի Վանքասար հայկական եկեղեցու հնարավոր վտանգի մասին։ Այս մասին կազմակերպությունը տեղեկացրել է իր թվիթերյան էջում։

Նշվում է, որ արբանյակային լուսանկարները ցույց են տալիս եկեղեցու մոտակայքում գտնվող ծանր տեխնիկա և եկեղեցու հարևանությամբ՝ ճանապարհի եզրին տեղակայված շինություն։

Կազմակերպությունը դիմել է ադրբեջանական իշխանություններին՝ պահանջելով բացատրել՝ ի՞նչ նպատակով են տեխնիկան և շինությունը գտնվում եկեղեցում մոտակայքում։

Leave A Reply

Your email address will not be published.