Մանրամասներ՝ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարից
Ապրիլի 18-ին, ժամը 18։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են երեք ավտոմեքենա:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «VAZ-2121» (վարորդ՝ Ա. Ղ., ծնված 1987 թ.), «Volkswagen Golf» (վարորդ՝ Հ․ Գ․, ծնված 1978 թ.) և «Mitsubishi Pajero» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1953 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, իսկ «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ․ Գ․-ն արգելափակվել է ավտոմեքենայում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածները տեղի ուժերով հոսպիտալացվել են Վանաձոր քաղաքի ԲԿ։ Բժիշկները տուժածներ Ա․ Ա․-ի (ծնված 2006 թ․), Ի․ Ա․-ի (ծնված 2010 թ․), Ք․ Գ․-ի (ծնված 1983 թ․), Ա․ Գ․-ի (ծնված 2005 թ․), Թ․ Գ․-ի (ծնված 1983 թ․), Հ․ Գ․-ի (ծնված 1978 թ․), Կ․ Ղ․-ի (ծնված 1964 թ․) և Ա․ Ղ․-ի (ծնված 1962 թ․) առողջական վիճակը գնահատել են բավարար իսկ Ա․ Ղ․-ինը (ծնված 1964 թ․)՝ ծայրահեղ ծանր։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, հատուկ տեխնիկայի միջոցով «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով Mitsibishi-ն գլխիվայր շրջվել է: Կայքի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Ղազարյանը ծառայում է ՀՀ ՊՆ զորամասում: