Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 961 նոր դեպք, մահացել է 23 մարդ

0

Հայաստանում ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 961 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 207103 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 926293 վերջին մեկ օրում` 5870 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 16099 պացիենտ. Մեկ օրում նվազել է 137-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 186200 անձ` վերջին մեկ օրում 1075 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 18 քաղաքացի, մահացածների թիվը 3835 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 969 է:

Leave A Reply

Your email address will not be published.