Ինչ տիպի բողոքներ է ստացել քաղաքացիներից ՄԻՊ-ը կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ

0

2020 թվականին Մարդու իրավունքների պաշտպանին նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակի վերաբերյալ հասցեագրվել է 2952 դիմում-բողոք: Հասցեագրվող բողոքները մեծ մասամբ վերաբերում են հետևյալին.

• Կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերի հիման վրա սոցիալական աջակցության խնդիրներ (այդ թվում՝ համակարգից օգտվելու դժվարություններ, միջոցառումներից օգտվելու համար տվյալներ մուտքագրելու անհնարինություն և այլն),
• Հայաստան մուտք գործելու կամ երկրից մեկնելու խնդիրներ,
• հանրային ծառայությունների (էլեկտրաէներգիայի, ջրի, գազի, կապի և հեռահաղորդակցության գծով ծախսերի իրականացում) վճարումների կատարման անհնարինություն, դադարեցված մատակարարումների վերականգնում,
• սոցիալապես անապահով ընտանիքներին պարենային օգնության տրամադրման խնդիրներ,
• պաշտպանիչ դիմակ չկրելու պատճառով վարչական արձանագրություններ կազմելու և բերման ենթարկելու խնդիրներ,
• աշխատողների վարձատրության, արձակուրդի տրամադրման խնդիրներներ,
• Պարետի որոշմամբ սահմանված նմուշի տեղաշարժման թերթիկի լրացման կարգի, դրա բացակայության պատճառով Ոստիկանության բաժին բերման ենթարկելու կամ վարչական տույժի ենթարկելու խնդիրներ,
• մեկուսացման կամ ինքնամեկուսացման պայմաններում ստեղծված խնդիրներ,
• վարկային կազմակերպությունների կողմից սեղմ ժամկետներում վարկային պարտավորություններ կատարելու անհնարինություն,
• ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատությունից զրկված անձանց, նրանց մերձավոր ազգականների և փաստաբանների՝ COVID-19 և արտակարգ դրությանը վերաբերող բողոքներ,
• կենսաթոշակների վճարման ժամկետների ուշացումներ՝ պայմանավորված հաշվառման և փաստացի բնակության հասցեները տարբեր լինելով,
• Կորոնավիրուսի թեստավորում իրականացնելու խնդիրներ,
• Կրթության իրավունքին (համապատասխան տեխնիկական միջոցի, ինչպես նաև այն ձեռք բերելու հնարավորություն չունենալու պատճառով երեխաների՝ հեռավար կրթությանը չմասնակցելուն) վերաբերյալ խնդիրներ,
• Ընտանիքների վերամիավորում և այլն:
Մարդու իրավունքների պաշտպանը նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) համավարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում և աշխատել է 24-ժամյա ռեժիմով։

Leave A Reply

Your email address will not be published.