Քանյե Ուեսթը խոստովանել է, թե ամուսնալուծությունից հետո ումով է ցանկանում փոխարինել Քիմ Քարդաշյանին

0

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը, որի կինը՝ Քիմ Քարդաշյանը, փետրվարի դիմել է ամուսնալուծության համար, արդեն իսկ ապագայի ծրագրեր է կառուցում։ Page Six-ը, վկայակոչելով իր աղբյուրին, հայտնում է, որ 43-ամյա Քանյեն որոշել է, որ բավական է հարաբերություններ ունենալ Instagram-ի սուպերաստղերի հետ։ Նա ցանկանում է որպես իր կյանքի ուղեկից տեսնել «արտիստի կամ ստեղծագործ մարդու», որի հետ կարող է «մի լեզվով խոսել»։

Կարծես թե, երաժիշտն առայժմ այդ դերի համար համապատասխան մարդու չի գտել։ Սակայն ընտրյալի նկատմամբ պահանջները բարձր են լինելու։ Ավելի վաղ «GQ» ամսագրին տված հարցազրույցում Ուեսթը, որը հոգեկան առողջության հետ կապված որոշակի խնդիրներ ունի, առանց համեստության հայտարարել էր. «Ես Միքելանջելոն եմ։ Ես Պիկասոն եմ։ Ես, անխոս, բոլոր ժամանակների մեծագույն արտիստն եմ։ Դա հարց չէ, դա պարզապես փաստ է»։

Ընդ որում, 40-ամյա Քիմն առայժմ չի շտապում մտածել ապագա զուգընկերոջ մասին՝ իրեն նվիրելով չորս երեխաներին, բիզնես կարիերային եւ իրավաբանի ուսմանը։

Leave A Reply

Your email address will not be published.